Երկրորդ Օրինաց

32

ՄՈՎՍԷՍԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

1«Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։

2Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ,

3որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,

4, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։

5Սրանք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն։ Սա թիւր ու մոլորուած մի ազգ է։

6Ո՜վ յիմար ու անմիտ , մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում։ Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ։

7Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ’ասեն։

8Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ որդիների թուի։

9Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը։

10Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան։

11Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան։

12Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար։

13Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց։

14Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արիւն՝ ։

15Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը։ Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ։

16Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ։

17Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։

18Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն։

19Տէրը տեսաւ ու վրդովուեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար։ Նա ասաց.

20“Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորուած ազգ են, հաւատ չունեցող որդիներ։

21Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ’անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով, նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով։

22Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ’ մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների հիմքերը։

23Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով։

24Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով։ Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ, որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց։

25Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին։

26Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը։

27Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն. “ Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը, այլ՝ մեր հզօր ձեռքերը։

28Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ։

29Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս. արդ, կը ստանան ապագայում։

30Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։

31Նրանց աստուածները մեր Աստծու նման , իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։

32Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն։

33Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։

34Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում։

35Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ ձեր դատաստանը պատրաստ է։

36Տէրը դատելու է իր ժողովրդին եւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու գերութեան մատնուած։

37Եւ Տէրը պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք,

38որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։

39Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ։ Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում։ Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից։

40Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. “Ես յաւիտեան կենդանի եմ,

41իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ։ Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց։

42Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ իշխանների արիւնը։ Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, նրան թող երկրպագեն Աստծու բոլոր ։

43Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում. թշնամիների վրէժն է պահանջուելու, եւ է արուելու։ Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի, եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։ Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին։ 44Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։ 45Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ, 46նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ։ Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը։ 47Սա ոչ թէ դատարկ է, այլ ձեր կեանքի էութիւնը։ Դրա համար էլ երկար կ’ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք»։

48Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 49«Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն։ 50Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին։ 51Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ։ 52Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն