Երկրորդ Օրինաց
2
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ
1«Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը։
2Տէրն ինձ ասաց. “Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։ 3Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով. 4“Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։ 5Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 6Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։ 7Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել”։
8Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով։ 9Տէրն ինձ ասաց. “Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 10(Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։ 11Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։ 12Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան)։ 13Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով”։
14Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց։ 15Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց. 17“Դու այսօր Մովաբի սահմանով կ’անցնես Սէիր։ 18Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։ 19Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել։ 20(Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ։ 21Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն։ 22Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր։ 23Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում)։
24Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ։ 25Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց”»։
ՍԵՀՈՆԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ
()
26«Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի. 27“Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։ 28Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։ 29Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”։ 30Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը։ 31Տէրն ինձ ասաց. “Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը”։
32Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։ 33Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։ 35Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն 36ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը, 37բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ»։
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
ՄՈՎՍԷՍԸ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Է ԿԱՐԳՈՒՄ
()
ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՒԱՏ ՉԻ ԸՆԾԱՅՈՒՄ
ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻՆ
()
ՏԷՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ
()
38այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. Նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին։ 39Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ’ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն։ 40Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը”։
41Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. “Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու պատերազմ տանք, ինչպէս մեզ պատուիրել է մեր Տէր Աստուածը”։ Եւ իւրաքանչիւրդ, առնելով ձեր պատերազմելու զէնքը, հաւաքուեցիք ու բարձրացաք լեռը։ 42Տէրն ինձ ասաց. “Նրանց ասա՛. Մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր թշնամիները”։ 43Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։ 44Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։ 45Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։ 46Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։