Երկրորդ Օրինաց

1

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան մասում, Կարմիր ծովի մօտ, Փառանտիփողի, Ղոբանի, Հանգրուանների ու Ոսկեկի միջեւ։ 2Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ։ 3Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց վերաբերեալ պատուիրել էր իրեն։ 4Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց յետոյ 5Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.

6«Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. “Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ։ 7Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու դաշտերը, դէպի հարաւ ու Քանանացիների երկրի ծովեզերքը, դէպի Անդրլիբանան, մինչեւ Մեծ կամ Եփրատ գետը։ 8Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. Մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, նրանց ու նրանց յետնորդներին, մի , ուր մեղր ու կաթ է հոսում”։

ՄՈՎՍԷՍԸ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Է ԿԱՐԳՈՒՄ

()

9«Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել. 10“Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել։ Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։ 11Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ։ 12Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները։ 13Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ։ 14Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ “Լաւ է, եթէ քո ասածը անես”։ 15Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ։

16Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. “Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք։ 17 անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է։ Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ”։ 18Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»։

ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՒԱՏ ՉԻ ԸՆԾԱՅՈՒՄ

ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻՆ

()

19«Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ։ 20Ես ձեզ ասացի. “Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ։ 21Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ։ Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս, ինչպէս մեր հայրերի Տէր Աստուածն է ասել ձեզ։ Մի՛ վախեցէք եւ մի՛ սարսափէք”։

22Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր գնալիք ճանապարհի եւ այն քաղաքների վիճակը, ուր մտնելու ենք”։ 23Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ։ 24Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն։ 25Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. “Լաւ է այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”։ 26Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը 27եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. “Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների երկրից, որպէսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը, կոտորի մեզ։ Արդ, ո՞ւր ենք գնում։ 28Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. “Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները մեծ են ու մինչեւ երկինք հասնող պարիսպներ ունեն։ Բացի այդ, հսկաների սերունդ տեսանք մենք այնտեղ”։ 29Ես ասացի ձեզ. “Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից։ 30Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա արեց Եգիպտացիների երկրում 31եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք։ Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն։ Այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում, մինչեւ որ եկաք հասաք այս վայրը։ 32Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք, 33որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու համար գիշերը ձեզ առաջնորդի հրով, իսկ ցերեկը՝ ամպով”»։

ՏԷՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ

()

34«Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով. 35“Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին, 36բացի Յեփոնէի որդի Քաղէբից։ Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետեւ նա հնազանդ է եղել Տիրոջը”։ 37Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ, 38այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. Նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին։ 39Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ’ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն։ 40Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը”։

41Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. “ գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու տանք, ինչպէս մեզ պատուիրել է մեր Տէր Աստուածը”։ Եւ իւրաքանչիւրդ, առնելով ձեր պատերազմելու զէնքը, հաւաքուեցիք ու բարձրացաք լեռը։ 42Տէրն ինձ ասաց. “Նրանց ասա՛. Մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր թշնամիները”։ 43Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։ 44Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։ 45Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։ 46Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն