Ամովս մարգարեյի գիրք
3
ՏԻՐՈՋ ԿՇՏԱՄԲԱՆՔԸ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ
1Լսեցէ՛ք այս պատգամը, որ Տէրը խօսեց Իսրայէլի ձեր այդ տան եւ բոլոր այն տոհմերի դէմ, որոնց հանեց Եգիպտացիների երկրից։ 2“Երկրի բոլոր ազգերից միայն ձե՛զ ընտրեցի, այդ պատճառով էլ ձե՛զ պիտի պատժեմ ձեր բոլոր չարիքների համար»։
ՄԱՐԳԱՐԷՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
3Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար։ 4Առիւծը կը մռնչի՞ անտառում, եթէ նա որս չի արել, առիւծի կորիւնը ձայն կը տա՞յ իր որջից, եթէ նա ոչինչ յափշտակած չլինի։ 5Թռչունը գետին կ’ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել։ 6Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն։ 7Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին։ 8Եթէ առիւծը մռնչայ, ո՞վ է որ չի սարսռայ։ Եթէ Տէր Աստուածը խօսեց, ո՞վ է, որ չի մարգարէանայ։ 9Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում,Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. «Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայեւ տեսէ՛ք բազում զարմանալի գործերն ու բռնութիւնը, որ կատարւում են այնտեղ։ 10Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է Տէրը, - քանի որ նրանք անօրէնութիւն եւ թշուառութիւն էին գանձում իրենց գաւառներում»։ 11Դրա համար այսպէս է ասում Տէրը Տիւրոսին. «Այն երկիրը, որ քո շուրջն է, կ՚աւերուի, կը խորտակուի քո ամբողջ զօրութիւնը, եւ կը յափշտակուեն քո գաւառները»։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայումնրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ։ 13Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, - ասում է Ամենակալ Տէրը, 14քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն։ 15Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամարանոցները,պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն», - ասում է Տէրը։