Գործք Առաքելոց

8

1Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը։ 2Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին։

ՍՕՂՈՍԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԼԱԾԻՉ

3Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան։

ԱՒԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ ՍԱՄԱՐԻԱՅՈՒՄ

4Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը։ 5Իսկ Փիլիպպոսը, քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ 6Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում եւ տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, 7որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում։ 8Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. 9եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ։ Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է.

ՍԻՄՈՆ ՄՈԳԸ

10փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում»։ 11Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր։ 12Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին։ 13Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ, մկրտուելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր։

14Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, 15որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. 16քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ 17Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։

18Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. 19«Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»։ 20Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. 21դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ 22Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. 23քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»։ 24Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»։ 25Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին։

ՓԻԼԻՊՊՈՍԸ ԵՒ ԵԹՈՎՊԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆ

26Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը՝ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ է»։ 27Նա վեր կացաւ ու գնաց։ Եւ ահա եթովպացի մի , եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի էր ընթերցում։ 29Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»։ 30Եւ Փիլիպպոսը առաջ վազելով՝ լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31ու ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»։ Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»։ Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի։ 32Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում.

33

34Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»։ 35Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան։ 36Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ։ Եւ ներքինին ասաց. «Ահա՛ , ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»։ 37Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծու Որդին է»։ 38Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին։ Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան։ 39Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ։ Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում։ Եւ, շրջելով, աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն