Գործք Առաքելոց

11

ՊԵՏՐՈՍԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

1Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը։ 2Բայց երբ Պետրոսը ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան եւ ասում. 3«Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»։ 4Եւ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. 5«Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսայ. իջնում էր մի անօթ, մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ։ 6Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 7Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. “Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր”։ 8Բայց ես ասացի. “Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ բան չի մտել”։ 9Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր”։ 10Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ։ 11Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի։ 12Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը։ 13Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. “Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ կոչուած Սիմոնին կանչի՛ր, 14որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը”։ 15Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեր վրայ սկզբում։ 16Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. “Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով”։ 17Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»։ 18Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»։

ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ

19Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու . նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին։ 20Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին։ 21Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր։ Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ։ 22Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն։ Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք։ 23Երբ սա եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. 24ըստ որում նա , Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում աւելացաւ։ 25Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու եւ, նրան գտնելով, բերեց Անտիոք։ 26Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ եւ ուսուցանում էին շատ շատերին։ Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին։

ՆՊԱՍՏ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

27Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք։ 28Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով։ 29Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն