Երկրորդ Թագավորաց գիրք

8

ԴԱՒԹԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

()

1Դրանից յետոյ Դաւիթը յարձակուեց այլազգիների վրայ, փախուստի մատնեց նրանց, այլազգիների ձեռքից վերցրեց քաղաքին յարող տարածքները։ 2Դաւիթը հարուածեց մովաբացիներին, նրանց գետին պառկեցրեց եւ չափեց պարանով. ամէն երկու պարան չափեց սպանելու եւ ամէն երկու պարան՝ կենդանի թողնելու համար։ 3Մովաբացիները Դաւթի հարկատու հպատակները դարձան։ Երբ Դաւիթը գնում էր իր իշխանութիւնը Եփրատի վրայ հաստատելու, յարձակուեց Սուբայի արքայի՝ Ռովամի որդի Ադրաազարի վրայ։ 4Դաւիթը նրանից հազար մարտակառք, եօթը հազար հեծեալ ու քսան հազար հետեւակ գերի վերցրեց։ Դաւիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար թողնելով միայն հարիւր մարտակառք։ 5Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրաազարին, բայց Դաւիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։ 6Դաւիթը Ասորիքում, Դամասկոսի մօտ բերդապահ զօրքեր դրեց, եւ ասորիները Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։ 7Դաւիթն առաւ Սուբայի արքայ Ադրաազարի ծառաների ոսկէ ապարանջանները եւ բերեց ։ 8Եգիպտոսի արքայ Սաւսակիմը դրանք յետ վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրօք յարձակուեց Երուսաղէմի վրայ։ արքան Մասբակից եւ Ադրաազարի հռչակաւոր քաղաքներից առաւ պղինձ, որով արքան պղնձէ տաշտ, սիւներ, աւազաններ եւ ամէն տեսակ կահոյք պատրաստեց։

9Եմաթի արքայ Թովուն լսելով, որ Դաւիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զօրքերին, իր որդի Եդդուրային ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա ողջութիւնը հարցնելու։ 10Նա շնորհաւորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանզի սա Թովուի թշնամին լինելով՝ իր դէմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան իր հետ վերցրել էր ոսկէ, արծաթէ եւ պղնձէ անօթներ։ 11Դաւիթ արքան այս ամէնը Տիրոջը նուիրաբերեց, ինչպէս նուիրաբերել էր իր յաղթած բոլոր ազգերից՝ եդոմայեցիներից, մովաբացիներից, ամոնացիներից, 12այլազգիներից, ամաղէկացիներից եւ Սուբայի արքայի՝ Ռոբի որդի Ադրաազարից գրաւած արծաթն ու ոսկին։ 13Դաւիթն անուանի դարձաւ։ Երբ վերադառնում էր, Դաւիթը Գաբեղեմում հարուածեց ասորիներին եւ տասնութ հազար մարդ կոտորեց։ 14Նա Եդոմի մէջ՝ եդոմայեցիների երկրի բոլոր տեղերում բերդապահ զօրքեր դրեց, եւ բոլոր եդոմայեցիները դարձան արքայի հպատակները։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։

15 Դաւթին ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր կարգեց, եւ սա ու արդարութիւն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդէպ։ 16Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատարն էր, Աքիի որդի Յոսափատը դիւանապետ էր, 17Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր, 18Յովիդայէի որդի Բանեան խորհրդական էր, քերեթիները, փելեթիներն ու Դաւթի որդիները արքունի իշխաններ էին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն