Չորրորդ Թագավորաց գիրք

25

1Այնպէս պատահեց, որ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմի դէմ, նրա շուրջը բանակ դրեց եւ պարիսպ բարձրացրեց։ 2Քաղաքը պաշարուեց մինչեւ Սեդեկիա արքայի թագաւորութեան տասնմէկերորդ տարուայ 3իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացաւ, եւ երկրի ժողովուրդը չունէր։ 4Քաղաքի պարսպի մէջ ճեղք բացուեց, եւ բոլոր պատերազմիկները գիշերը փախան պարիսպների միջեւ գտնուող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտէզի մօտ էր։ Քաղդէացիները քաղաքը շրջապատել էին։ Թագաւորը գնաց Արաբա դաշտը տանող ճանապարհով։ 5Երբ քաղդէացիների զօրքը տեսաւ այդ, ընկաւ թագաւորի յետեւից եւ նրան հասաւ Երիքովի Արաբոթ վայրում։ Նրա ամբողջ զօրքը նրանից հեռացաւ։ 6Բռնեցին թագաւորին ու բերեցին Բաբելոնի արքայի մօտ, Ռեբղաթա, եւ արքան նրա դատաստանն արեց։ 7Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ շղթայակապ տարաւ Բաբելոն։

()

8Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթներորդ օրը Բաբելոնի արքայի ծառայ Նաբուզարդան դահճապետը եկաւ , 9այրեց Տիրոջ տունը, թագաւորի տունը, Երուսաղէմի բոլոր տները եւ ամէն ինչ կրակի մատնեց։ 10Դահճապետի հետ եկած քաղդէացիների բոլոր զինուորները Երուսաղէմի պարիսպը շուրջանակի քանդեցին։ 11Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային յանձնուելիք փախստականներին եւ մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարաւ։ 12Երկրի մարդկանցից ոմանց նա թողեց, որպէսզի սրանք զբաղուեն այգեգործութեամբ ու երկրագործութեամբ։

13Քաղդէացիները Տիրոջ տան երկու պղնձէ սիւները, պատուանդաններն ու պղնձէ աւազանը, որը Տիրոջ տան մէջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։ 14Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները եւ բոլոր պղնձէ անօթները, որոնցով սպասաւորութիւն էին անում, տարան։ 15Դահճապետը վերցրեց արծաթէ ու ոսկէ բուրվառներն ու ափսէները, 16ինչպէս նաեւ երկու սիւները եւ մի աւազանն ու պատուանդանները, որ Սողոմոնն էր դրել Տիրոջ տանը։ 17Այս բոլոր պղնձէ անօթներին կշիռ չկար։ Մի սիւնը տասնութ կանգուն բարձրութիւն ունէր, վրան պղնձէ խոյակ կար, եւ մի խոյակի բարձրութիւնը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձեւ զարդեր կային խոյակի վրայ, շուրջանակի, ամբողջովին պղնձէ։ Նոյնօրինակ վանդակի զարդեր կային նաեւ երկրորդ սիւնի վրայ։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲԱԲԵԼՈՆ ԵՆ ՏԱՐՒՈՒՄ

()

18Դահճապետն առաւ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, 19 երեք պահապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զօրագլուխն էր, արքայի առջեւ կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնւում, զօրքի քարտուղար իշխանին, որը զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ երկրի ժողովրդից եօթը այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնւում։ 20Նաբուզարդան դահճապետը նրանց առաւ տարաւ Ռեբղաթա, Բաբելոնի արքայի մօտ։ 21Բաբելոնի արքան հարուածելով սպանեց նրանց Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում։ Այսպիսով Յուդայի բնակիչները իրենց երկրից գերեվարուեցին։

22Յուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը թողեց եւ նրանց վրայ կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

ԳՈԴՈՂԻԱՆ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

(, )

23Երբ զօրքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, ապա Գոդողիայի մօտ, Մասեփա եկան Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յովնանը, սոփաթացի Թանայէմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Յեզոնիան։ Եկան թէ՛ իրենք, թէ՛ իրենց մարդիկ։ 24Գոդողիան ինքն ու իր մարդիկ երդուեցին, եւ նա ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի ասպատակներից, նստեցէ՛ք ձեր երկրում, ծառայեցէ՛ք Բաբելոնի արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի»։

25Այնպէս պատահեց, սակայն, որ եօթներորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայէլը, որը թագաւորական ընտանիքից էր, տասը մարդով եկաւ, խփեց Գոդողիային, եւ սա մեռաւ։ Նա սպանեց նաեւ Մասեփայում նրա մօտ գտնուող հրեաներին ու քաղդէացիներին։ 26Ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նաեւ զօրքի իշխանները ելան ու գնացին , որովհետեւ վախենում էին քաղդէացիներից։

ՅՈՎԱՔԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

()

27Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի Եւիլմարոդաք արքան իր թագաւորութեան առաջին տարում արեց Յուդայի երկրի Յովաքիմ արքային, նրան հանեց բանտից, 28քաղցրութեամբ խօսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մօտ գտնուող այլ թագաւորների աթոռից բարձր դրեց։ 29Նրա բանտային հագուստները փոխեց, եւ Յովաքիմը միշտ նրա հետ էր հաց ուտում։ 30Յովաքիմի ապրուստի միջոցները, որպէս հանապազօրեայ ապրուստի միջոցներ, նրան տրւում էին արքայական տնից ամէն օր մինչեւ նրա կեանքի վերջը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն