Առաջին Թագավորաց գիրք

7

1Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը։

ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ.

ՍԱՄՈՒԷԼԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՂԵԿԱՎԱՐ

2Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից։

3Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. «Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէ՛ք օտար աստուածներն ու , ձեր հոգիները թող ենթարկուեն Տիրոջը, միայն նրա՛ն ծառայեցէք, եւ նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից»։ 4Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին։ 5Սամուէլն ասաց. «Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը»։ 6Հաւաքուեցին Մասեփաթում, հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եւ Սամուէլը Մասեփաթում դատեց իսրայէլացիներին։

7Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիներն այդ լուրը լսելով՝ վախեցան այլազգիներից։ 8Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. «Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի մեզ»։ 9Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը։ Սամուէլը դիմեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան։

10Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, եւ նրանք շփոթուելով փախան իսրայէլացիների առջեւից։ 11Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։ 12Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քարե՝ ասելով. ‚Մինչեւ այս վայրը Տէրը մեզ օգնեց»։

13Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին։ Սամուէլի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրայ։ 14Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին, եւ Իսրայէլի սահմանները ազատուեցին այլազգիների ձեռքից։ Իսրայէլի ու ամորհացիների միջեւ խաղաղութիւն տիրեց։

15Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին։ 16Նա ամէն տարի գնում էր , Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն անում։ 17Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան շինեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն