Սաղմոսներ

98

Աստված՝ աշխարհի Տիրակալը

1Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը տվեցին իրեն։

2Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։

3Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։

4Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ . օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։

5Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։

6Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։

7Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։

8Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին

9Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն