Սաղմոսներ

84

Փափագ Աստծու տան նկատմամբ

Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Կորխի որդիների սաղմոս։

1Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։

2Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։

3Ծիտն էլ գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

4Երանի՜ քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ (Սելա)։

5Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։

6Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,

7Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ։

8Ո՜վ Տեր, Զորությունների՛ , լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

9Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։

10Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։

11Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

12Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն