Սաղմոսներ

82

Աստված՝ Գերագույն Իշխողը

Ասափի սաղմոս։

1 կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.

2Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։

3Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։

4Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։

5Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։

6Ես ասացի. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ,

7Սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը»։

8Վե՛ր կաց, ո՜վ Աստված, դատի՛ր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն