Սաղմոսներ

70

Օգնության աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս) հիշատակի համար։

1Ո՜վ , շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։

2Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։

3Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։

4Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։

5Բայց ես եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն