Սաղմոսներ

52

Աստծու դատաստանը և շնորհը

Երգողների գլխավորին։ Դավթի երգը, երբ Դովեկ Եդովմացին եկավ և Սավուղին պատմեց և նրան ասաց. «Դավիթը եկավ Աքիմելեքի տուն»։

1Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։

2Քո լեզուն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։

3Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան խոսելը։ (Սելա)։

4Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։

5 քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։

6Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.

7«Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։

8Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։

9Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև է քո սրբերի առջև։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն