Սաղմոսներ

36

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Տիրոջ ծառա Դավթի (սաղմոս)։

1Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։

2Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։

3Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և գործելուց։

4Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։

5Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։

6Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։

7Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ , և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։

8Նրանք լիանում են քո տան առատությունից, և քո բերկրանքի գետից խմել ես տալիս նրանց,

9Որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և քո լույսով ենք լույսը տեսնում։

10Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։

11Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։

12Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն