Սաղմոսներ

24

Մեծ Թագավորը

Դավթի սաղմոս։

1Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,

2Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։

3Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։

4Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։

5Նա կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ ։

6Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի ։ (Սելա)։

7Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։

8Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։

9Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։

10Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն