Սաղմոսներ

15

Ի՞նչ է պահանջում Տերը

Դավթի սաղմոս։

1Տե՛ր, ո՞վ կկենա քո վրանում, և ո՞վ կբնակվի քո սուրբ լեռան վրա։

2Նա, ով անբիծ է ապրում, է գործում և է խոսում իր սրտում։

3Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։

4Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,

5Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն