Սողոմոնի Առակների գիրք

16

1Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։

2Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։

3Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։

4Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։

5Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անպատիժ չեն լինելու։

6Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։

7Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։

8Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

9Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։

10Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։

11Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։

12Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

13Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։

14Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։

15Թագավորի դեմքի զվարթությունը է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։

16Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։

17Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։

18Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։

19Ավելի լավ է հեզ ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։

20Ով որ խոսքին է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։

21Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։

22Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։

23Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։

24Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

25Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։

26Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։

27Անպիտան մարդը է , և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։

28Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։

29Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում ճանապարհով։

30Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։

31Սպիտակ մազերը շքեղության են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։

32Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ գրավողից։

33Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն