Սաղմոսներ
13
Աստուծոյ օգնութիւնը ուշանում է։ Դաւիթը յոյսը դրել է Աստուծոյ ողորմութեան վերայ։
1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մինչեւ ե՞րբ կ’մոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո երեսն ինձանից։
2Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
3Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ’ննջեմ.
4Որ իմ թշնամին չ’ասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չ’ցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
5Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։