Սաղմոսներ

122

Երուսաղէմի փառաւորութիւնը։

1Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։

2Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով ։

3Երուսաղէմը շինուած է ինչպէս ՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։

4Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։

5Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։

6Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։

7Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։

8Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։

9Մեր Տէր Աստուծոյ տան համար եմ ուզում քեզ։

Արարատ Աստվածաշունչ