Ավետարան ըստ Մարկոսի

9

Քրիստոսի այլակերպութիւնը։ Խօսում է Եղիայի գալու մասին։ Մի խուլ և համր դև է հանում։ Կանխաւ իմացնում է իր մահը և յարութիւնը։ Յորդորում է իր աշակերտներին հեզութեան՝ և խրատում է գայթակղութիւն չ’տալ։

1Եւ վեց օրից յետոյ Յիսուսը իր հետն առաւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ հանեց նորանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպուեցաւ նորանց առաջին։ 2Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։ 3Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ։ 4Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային։ 5Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին։ 6Եւ մի նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։ 7Եւ շուտով որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չ’տեսան, բայց միայն Յիսուսին իրանց հետ։ 8Եւ սարիցն իջնելիս, նորանց պատուիրեց, որ ոչ մէկին չ’պատմեն ինչ որ տեսան, բայց միայն այն ժամանակն որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։ 9Եւ նորանք այն խօսքը պահեցին իրանց մօտ, եւ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է այն մեռելների միջից յարութիւն առնելը։ 10Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ Պէտք է առաջ Եղիան գայ։ 11Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ Եղիան առաջ կ’գայ, եւ ամեն բան կարգի կ’դնէ. Եւ ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ շատ պիտի չարչարուի եւ անարգուի։ 12Միայն ասում եմ ձեզ՝ թէ Եղիան եկաւ էլ, եւ ինչեր ուզեցին, նորան արին էլ. Ինչպէս նորա համար գրուած էր։

13Եւ երբոր եկաւ աշակերտների մօտ, նորանց չորս կողմովը շատ ամբոխ տեսաւ, եւ դպիրներին, որ նորանց հետ վիճում էին։ 14Եւ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նորան, շատ զարմացան եւ առաջ վազելով նորան բարեւում էին։ 15Եւ նա հարցրեց դպիրներին, Ի՞նչ էիք վիճում նորանց հետ։ 16Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ունի։ 17Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։ 18Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։ 19Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։ 20Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը. 21Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։ 22Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։ 23Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։ 24Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։ 25Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։ 26Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։ 27Եւ երբոր նա մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան։ 28Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։

29Եւ այնտեղից դուրս եկած Գալիլեայի միջովն անցնում էին. Եւ չէր ուզում որ մէկն իմանայ։ 30Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։ 31Իսկ նորանք այն խօսքը չէին իմանում, եւ վախենում էին հարցնել նորան։

32Եւ եկաւ Կափառնայում. Եւ երբոր տանն էր, նորանց հարցնում էր՝ Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում։ 33Բայց նորանք լռում էին, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՞վ է մեծը։ 34Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի։ 35Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց. 36Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին։ 37Եւ Յովհաննէսը նորան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկին տեսանք, որ քո անունովը էր հանում, եւ մեր ետեւից չէր գալիս, եւ մենք արգիլեցինք նորան, որովհետեւ մեր ետեւից չէր գալիս։ 38Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ։ 39Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ 40Որովհետեւ ով որ մի խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։ 41Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։ 42Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ. 43Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ 44Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ. 45Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ 46Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ 47Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։ 48Որովհետեւ բոլորը կրակով պէտք է աղանուի, եւ ամեն աղով պէտք է աղանուի։ 49Աղը է. Իսկ եթե աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք։

Արարատ Աստվածաշունչ