Եսայիա մարգարեյի գիրք

12

Փրկուածների գոհութեան երգը։

1Եւ այն օրը կ’ասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. Բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։ 2Ահա է իմ փրկութիւնը. Ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. Որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։ 3Եւ դուք ուրախութեամբ կ’քաշէք փրկութեան աղբիւրներիցը։ 4Եւ այն օրը կ’ասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ բարձր է նորա անունը։ 5Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։ 6Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։

Արարատ Աստվածաշունչ